Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համախոհներին հայտնեց հաջորդ օրվա պլանների մասին 

2 րոպեի ընթերցում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համախոհներին հայտնեց հաջորդ օրվա պլանների մասին 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանըՍուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց օրն ու համախոհներին հայտնեց վաղվա՝ մայիսի 31–ի պլանների մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով շարժմանը քնադատողներին, այն քննադատությանը, որ վարչապետի սխալ թեկնածու են ընտրել, ասաց, թե ինքը ոչնչի մասին չի մտածում, թեկնածու լինելու մասին էլ չի մտածում: «Այդպիսի թեմա չկա, չկա այն իմաստով, որ մեր խնդիրն այս հարցը լուծելը, արդյունք արձանագրելն է»,–ասաց նա:

Բագրատ արքեպիսկոպոսԳալստանյանը նշեց, որ շարժումն արժեքների մասին է, առաքինության, պատվի, հայրենիքի, անմահության, ճշմարտության, արդարության մասին է: Նա հավաստիացրեց, որ այդ օրակարգից 1 սմ չեն շեղվելու:

«Լայն հասարակական հաշտությունն ինձ համար ամեն օրվա կենաց-մահու պայքարի նման է: Չի կարող մեր հասարակությունն այլ ձև ապրել: Եվ պետք է այդ կամքը, ձգտումը ունենանք՝ այդ օրակարգը մարմնավորելու, շոշափելի դարձնելու: Մենք միասին կկործանվենք, եթե այդ ճանապարհից դուրս գանք: Սա մեր առաջնային օրակարգն է լինելու»,–ասաց նա՝ հավելելով, որ իրենց պայքարը, շարժումը արժեքային դաշտում է:

Հարթակից ելույթ ունեցան նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Բագրատ արքեպիսկոպոսԳալստանյանն ասաց, որ, եթե շարժման մասնակցության թվերը շատ կլինեն, գործողության բովանդակությունը այլ կլինի, քիչ կլինեն, այլ կլինի: Նա նաև տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 10:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու է մարդկանց: Նա ասաց, որ գնալու են հաստատություններից մեկը՝ չհայտնելով, թե կոնկրետ ուր: Միայն տեղեկացրեց, որ գնալու են կամ Քանաքեռ, կամ Հարավարևմտյան թաղամաս:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավաքն ավարտեց աղոթքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում