Ճանաչողական այցով Գյումրի է այցելել Հայաստանում Լատվիայի դեսպանը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով մայիսի 30-ին Գյումրիում էր Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն (նստավայրը` Թբիլիսի):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի ներուժի, այս պահին քաղաքում իրականացվող ծրագրերի, համագործակցությունների ու բազմաթիվ այլ հարցերի մասին:

Համայնքի ղեկավարն իր խոսքում նաև ներկայացրել է տարբեր ոլորտներում քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները, մասնավորապես, առանձնացրել Գյումրու մշակութային, սպորտային և զբոսաշրջային ոլորտները:

Հետագա համագործակցությունների, հնարավոր ծրագրերի ու դրանց շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների մասին ողջույնի իր խոսքում ընդգծել է նաև Էդիթ Մեդնեն: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր