Վրաստանի վարչապետը խոստացել է, որ երկրում «մայդան» չի լինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում «մայդան» չի լինելու, և միաժամանակ «անլուրջ» քայլ է որակել Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների մասնակցությունը Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Երբ արտաքին գործերի նախարարը Վրաստանում ընդդիմության հանրահավաքին մասնակցում է առանց իր կառավարության իմացության, դա վկայում է անլրջության մասին, որը դրսևորվում է այս կառույցում, բայց դա, իհարկե, նրանց գործն է», - ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Վարչապետը պատասխանել է նաև ուկրաինական «մայդանի» և Թբիլիսիում վերջին շաբաթների իրադարձությունների միջև օտարերկրյա քաղաքական գործիչների անցկացրած զուգահեռների վերաբերյալ հարցին։

«Ես ուզում եմ բոլորին ասել, որ Վրաստանում ոչ ոք «մայդան» չի տեսնի», - ասել է Կոբախիձեն:

Նա հիշեցրել է «մայդանի» հետևանքներն Ուկրաինայի համար:

«Այն ժամանակ «մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ իրապես նշանակվեցին դրսից: Վերջին հաշվով նա, ով նշանակեց այս իշխանություններին, որևէ պատասխանատվություն չի կրել հետագա իրադարձությունների համար։ Մինչև 2013 թ. Ուկրաինան պետություն է եղել տարածքային ամբողջականությամբ և 200 մլրդ դոլարի տնտեսությամբ։ Այսօր Ուկրաինան ավերված է, և կրկին ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում», - ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ստանձնում են երկրի զարգացման պատասխանատվությունը։

Հայերեն Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը