Սպորտ

«Օլիմպիակոս»-ը` Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

1 րոպեի ընթերցում

«Օլիմպիակոս»-ը` Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթողը հունական «Օլիմպիակոս»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Աեկ Արենա»-ում կայացած «Օլիմպիակոս»-«Ֆիորենտինա» խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Խաղի միակ և հաղթական գոլը 116-րդ րոպեին «Օլիմպիակոս»-ից խփել է Այուբ Էլ Կաաբին:

Հունական «Օլիմիպիակոս»-ը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող և առաջին տիտղոսը նվաճեց եվրոպական խոշոր մրցաշարերից մեկում:

«Ֆիորենտինա»-ն երկորրդ տարին անընդմեջ պարտվում է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում