Սպորտ

«Բարսելոնա»-ն պաշտոնապես ներկայացրեց Հանս Ֆլիկին

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն պաշտոնապես ներկայացրեց Հանս Ֆլիկին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Հանս Ֆլիկի հետ պայմանագիր է ստորագրվել է ստորագրվել 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիս:

Հանս Ֆլիկը մարզական կարիերայի ընթացքում եղել է Գերմանիայի ազգային թիմի, Մյունխենի «Բավարիա»-ի, «Հոֆենհայմ»-ի գլխավոր մարզիչը:

Ավելի վաղ «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան ակումբի ներկայացուցիչներին ասել էր, որ Չավին չի շարունակի աշխատանքն ակումբի գլխավոր թիմի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում