Քաղաքականություն

Ցանկացողները կարող են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար․ վարչապետը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու մասին

1 րոպեի ընթերցում

Ցանկացողները կարող են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար․ վարչապետը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ  հանդիպելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք պատրաստվում է հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր հետ հանդիպելու համար կա ընթացակարգ և ձևաչափ։

«Ես քաղաքացիների և տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ։ Եվ ինձ հանդիպելու ընթացակարգ և ձևաչափ կա։ Ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, դա կարող են ազատ անել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում