Գեղարքունիքի մարզպետն ու ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են համատեղ ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտինա Շալինիեի եւ նույն կազմակերպության Հայաստանյան ծրագրերի պատասխանատու Սեվաստիան Ֆավիեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության Գեղարքարունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը տուրիզմի զարգացման ոլորտում։

Քննարկման առանցքում եղել է Գեղարքունիքի մարզում 2024 թվականին նախատեսվող քայլարշավային տուրիզմի փառատոնի կազմակերպման հարցը, ինչպես նաև՝ քայլարշավային արահետների ստեղծման ուղղությունների համատեղ որոշումը և դրանց կահավորման աշխատանքների ձեռնարկումը։

Կարեն Սարգսյանը ֆրանսիական կողմին առաջարկել է համատեղ քննարկման արդյունքում Գեղարքունիքի մարզի տարածքում հստակեցնել քայլարշավային արահետների երեք ուղղություն և այս տարվա ընթացքում ձեռնարկել ծրագրի իրականացումը, որպեսզի առաջիկայում արդյունքները լինեն հստակ ու տեսանելի, իսկ հետագայում նախագծվեն արահետների ստեղծման ու կառուցման նոր ուղղություններ։

«Տուրիզմի զարգացման ոլորտում մեր մարզն ունի անսահմանափակ հնարավորություններ, որի ներուժն ամբողջովին չի օգտագործվում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է մտածենք ոչ միայն քայլարշավային տուրիզմի, այլ նաև զբոսաշրջային այլ ուղղությունների զարգացման հնարավորությունների մասին՝ մեր ծրագրերում ներգրավելով նաև մարզի համայնքներին, մասնավոր գործընկերներին, երիտասարդական կազմակերպություններին, շահագրգիռ այլ կառույցների։

Համատեղ կորոշենք նաև քայլարշավային փառատոնի անցկացման վայրը»,-նշել է Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ