Հասարակական

Իրանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն և խմբեր ուղարկել Հայաստան

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն և խմբեր ուղարկել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ուղարկել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածներին։ Ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել օգնության խմբեր ուղարկել՝ տուժածներին ծառայություններ մատուցելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հոսեյն Կոլիվանդն այս մասին նամակ է գրել Հայկական կարմիր խաչի ընկերության տնօրեն Դավիթ Ներսիսյանին։

Նամակում նա նշել է, որ ցավով են տեղեկացել, որ Հայաստանի հյուսիսային շրջաններումն հորդառատ անձրևները ջրհեղեղի են հանգեցրել, ինչն էլ իր հերթին հանգեցրել է զոհերի, վնասներ է պատճառել շենք-շինություններին և ենթակառուցվածքներին։

Նա հայտարարել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստ է հումանիտար օգնություն ուղարկել, ինչպես նաև օգնության խմբեր՝ ջրհեղեղից տուժածներին ծառայություններ մատուցելու համար։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում