Սպորտ

Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում

1 րոպեի ընթերցում

Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջան Ջոկովիչը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Պիեր-Յուգ Էևբերի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում սերբ թենիսիստն առավելության հասավ երեք սեթերում` 6:4, 7:6, 6:4 հաշվով: Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը Իսպանիայից աշխարհի 63-րդ ռակետ Ռոբերտո Կարբալեսն է:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկը համարվող «Ռոլան Գարոս»-ը կեզրափակվի հունիսի 9-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում