Տարածաշրջանային

Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի խորհրդարանի պատգամավորները նոր խորհրդարանի նախագահ են ընտրել Մոհամմադ Բաքեր Քալիբաֆին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ խորհրդարանի բաց նիստին ներկա 287 օրենսդիրներից 198-ը քվեարկել է Քալիբաֆի օգտին, 60-ը՝ Մոջթաբա Զոննուրի օգտին, իսկ 5-ը՝ նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի թեկնածությանը:

Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը խորհրդարանի ղեկը ստանձնել էր 2020 թվականի մայիսից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում