Տարածաշրջանային

Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի

1 րոպեի ընթերցում

Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) 15 ուղղաթիռ գնելու պայմանագիր է կնքել ռուսական ընկերության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կարմիր մահիկի ընկերության պաշտոնյայից ստացված տեղեկությանը։

Գործարքի արժեքը կազմում է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար։

Ռուսական ընկերությունը հայտարարել է, որ հավանաբար մինչև իրանական ընթացիկ տարվա վերջ (2025 թվականի մարտ) կկարողանա չորս ուղղաթիռ մատակարարել։ Այնուամենայնիվ, պայմանագիրը պետք է վերջնական տեսքի բերի Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում