Տարածաշրջանային

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, այս տարի երրորդ անգամ խորհրդակցություն կանցկացնի, որի ընթացքում կքննարկվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է TRT Haber-ը։

Քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր․ ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանում և Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ընթացքում կքննարկվեն նաև հարցեր՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանում՝ մասնավորապես Իրաքում թուրքական զորքերի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես նաև Սիրիայի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Հաղորդվում է, որ խորհրդի քննարկման թեմաներից է լինելու նաև Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում