Վրաստանի իշխանություններն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքով փակում են երկրի ճանապարհը դեպի ԵՄ. Բերբոք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ Վրաստանի կառավարությունն, առաջ մղելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, արգելափակում է երկրի ճանապարհը դեպի Եվրամիություն և դեմ է դուրս գալիս սեփական բնակչությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բերբոքն ասել է արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին ժամանելիս։

«Ինձ համար ցավալի է, որ Վրաստանի կառավարությունն օրենքով արգելափակում է Եվրամիություն տանող ուղիով առաջ գնալու հնարավորությունը՝ իր քաղաքացիների և, առաջին հերթին, երիտասարդության այդ մեծ երազանքը», - Բերբոքի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Վրաստանի կառավարությունը դրանով իսկ հանդես է գալիս սեփական բնակչության դեմ, եվրոպական հեռանկարի դեմ»,- կարծում է նա:

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մայիսի 27-ին հաղթահարել է այդ օրենքի վրա նախագահի դրած վետոն։ Այժմ հարցը քվեարկության կդրվի լիագումար նիստում, որը կկայանա մայիսի 28-ին:

Հայերեն Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը