Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանն սկսել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանն սկսել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

Որպես զեկուցող հանդես է գալիս նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։ Նա պատգամավորներին ծանոթացրել է օրենքի վերաբերյալ Զուրաբիշվիլիի պատճառաբանած դիտողությունների հետ։ Նախագահը, մասնավորապես, պահանջում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդ օրն անմիջապես չեղարկվի։ Սա Զուրաբիշվիլիի միակ դիտողությունն է.

Հանձնաժողովի նիստին մասնակցում են նաև ընդդիմության ներկայացուցիչներ։ Վետոյի քննարկումն ընթանում է ընդդիմադիր պատգամավորների և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև բուռն քաղաքական բանավեճերի ֆոնին։

Եթե ​​հանձնաժողովը հավանություն տա նախագահի վետոյի հաղթահարմանը, ապա հարցը քվեարկության կդրվի լիագումար նիստում, որը կկայանա մայիսի 28-ին:

Օրենքի ընդունման դեմ Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։ Օրենքին դեմ են արտահայտվել նաև Վրաստանի արևմտյան գործընկերները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման:

Այս օրենքի պատճառով ԵՄ-ում սպառնացել են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում