Հասարակական

Էփրիքոթ Կապիտալը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գործընկերության համաձայնագրով ամրապնդում են կապերը

5 րոպեի ընթերցում

Էփրիքոթ Կապիտալը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գործընկերության համաձայնագրով ամրապնդում են կապերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էփրիքոթ Կապիտալ (Apricot Capital) ներդրումային ընկերությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ստորագրեցին գործընկերության համաձայնագիր, որի հիման վրա կիրականացվեն մի շարք համագործակցային նախաձեռնություններ, այդ թվում՝ կրթաթոշակի ծրագիր և վարպետության դասեր։

2-4.png (5.73 MB)

«Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը», - ասել է Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը: «Կրթությունը մեր ԿՍՊ ռազմավարության հիմնական բաղադրիչներից է. մեր թիմի անդամները դասախոսում են տարբեր բուհերում, ստեղծել ենք լայն հանրության համար ներդրումների վերաբերյալ կրթական բովանդակություն տրամադրող Էփրիքոթ Ակադեմիա նախաձեռնությունը, ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի առաջատար բուհերի հետ: Ֆրանսիական համալսարանի հետ այս նոր համագործակցությունը մեր այս ջանքերի տրամաբանական շարունակությունն է, և շատ ուրախ ենք համագործակցել այս հեղինակավոր միջպետական բուհի հետ»:

Համաձայնագրի հիման վրա կյանքի կկոչվի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին աջակցող «Էփրիքոթ գերազանցության կրթաթոշակ» ծրագիրը, ընկերության առաջատար փորձագետները վարպետության դասեր և սեմինարներ կանցկացնեն ուսնաողների համար, իսկ վերջիններիս հնարավորություն կունենան ուսումնական պրակտիկա անցնել Էփրիքոթ Կապիտալում՝ գործնական փորձ ձեռք բերելով և աշխատելով ներդրումային ոլորտում փորձառու մասնագետների կողքին:

1-4 (1).png (8.18 MB)

«ՀՖՀՀ-ն վստահ է, որ ձեռնարկությունների հետ համագործակցությունը հարստացնում է ուսանողների փորձառությունը: Apricot Capital-ի հետ համագործակցությունն այս առումով ընձեռում է ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ ցանցային հնարավորություններ: Ուսանողները ներգրավվում են մասնագիտական միջավայրում՝ առնչվելով ֆինանսական հատվածի փորձագետների հետ, և յուրացնում ոլորտի միտումներն ու մեթոդները: Այս անմիջական ներգրավվածությունը ընդլայնում է նրանց մտահորիզոնը, զարգացնում նրանց գործնական հմտությունները և նախապատրաստում նրանց մասնագիտական ​​աշխարհին՝ բացահայտելով նրանց համար իրական գործարար ոլորտը», - նշել է ՀՖՀՀ Ռեկտոր տիկին Սալվա Նակուզին:

Կողմերը վերահաստատեցին իրենց համոզմունքն առ այն, որ մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը կարևոր է բարձր որակավորում ունեցող և նորարար երիտասարդ մասնագետների ձևավորման գործում, որին էլ իր հետրթին կնպաստի Հայաստանի ապագա աճին և հաջողությանը:

Էփրիքոթ Կապիտալի մասին

Էփրիքոթ Կապիտալը հայկական առաջատար ներդրումային ընկերություն է, որն առաջարկում է ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Էփրիքոթի հարմար բջջային հավելվածի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն ցածր միջնորդավճարներով օգտվել համաշխարհային ֆինանսական շուկաների ներդրումային հնարավորություններից, այդ թվում՝ ներդրումներ կատարել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում, ETF-ներում, ՀՀ պետական պարտատոմսերումև այլ գործիքներում:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2100 ուսանող և շուրջ 2900 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2022թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 1%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում