Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «oտարերկրյա գործակալների մասին» օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «oտարերկրյա գործակալների մասին» օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկութան մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Վրաստանի օրենսդիր մարմնի կայքում։

Մասնավորապես, այդ օրը տեղական ժամանակով ժամը 09:00-ին նախատեսված է իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Առաջին հարցը, որը պետք է քննարկի հանձնաժողովը, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն է։

Եթե ​​հանձնաժողովը հավանություն տա վետոյի հաղթահարմանը, ապա հարցը կներկայացվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում