Տարածաշրջանային

Եվրահանձնակատարը պատասխանել է Վրաստանի վարչապետի հայտարարությանը՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին

4 րոպեի ընթերցում

Եվրահանձնակատարը պատասխանել է Վրաստանի վարչապետի հայտարարությանը՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 23-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։ Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեյն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի առաջին ալիքը, վկայակոչելով Կոբախիձեի հայտարարությունը, նշում է, որ վարչապետի հետ զրույցի ընթացում եվրահանձնակատարը թվարկել է մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչներն այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հաղթահարի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն։

«Սպառնալիքը, որը հնչել է եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ցնցող էր. եվրահանձնակատարն ինձ հետ զրույցում թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները թափանցիկության օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո, և այդ միջոցները թվարկելիս նշեց. «Տեսա՞ք ինչ եղավ Ֆիցոյի հետ, պետք է զգույշ լինել»»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։

Օրեր առաջ Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ էր կատարվել․ մի քանի հրաձգային վնասվածք ստանալուց հետո նա գտնվում է հիվանդանոցում։

Կոբախիձեի հայտարարությունից հետո Վարհեյը հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի կայքում՝ նշելով, որ իր մտադրությունները սխալ են հասկացել։

«Ցանկանում եմ իմ շատ անկեղծ ափսոսանքը հայտնել, որ իմ հեռախոսազրույցի որոշակի հատված կտրվել է համատեքստից.... Քանի որ քաջատեղյակ եմ Վրաստանի հասարակության մեջ տիրող խիստ եվրոպամետ տրամադրություններին՝ իմ հեռախոսազրույցի ընթացքում հարկ եմ համարել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ կարևոր է ավելի չսրել առանց այն էլ փխրուն իրավիճակն՝ ընդունելով օրենքը, որը կարող է հանգեցնել հետագա բևեռացման և հնարավոր անվերահսկելի իրավիճակների Թբիլիսիի փողոցներում։ Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը բերվել է որպես օրինակ և որպես վկայակոչում, թե ուր կարող է տանել հասարակության բևեռացվածության նման բարձր մակարդակը նույնիսկ Եվրոպայում», - պարզաբանել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։ Վրաստանի խորհրդարանը, սակայն, մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

Այս օրենքի պատճառով ԵՄ-ումսպառնացել են չեղարկելՎրաստանի հետ անայցագիր ռեժիմը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու և Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում