ՄԱԿ-ի փորձագետները կմշակեն Հայաստանի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, միջազգային փորձագետներն ուսումնասիրում են քաղաքաշինության, հողային ռեսուրսների կառավարման, տարածքային համաչափ զարգացման և բնակարանաշինության խնդիրները և այդ ոլորտների զարգացման հնարավորությունները։

Հետազոտական աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ մշակվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է պատվիրակության հանդիպումները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ ավելի քան մեկշաբաթյա այցի ընթացում բազմաթիվ քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են Քաղաքաշինության կոմիտեում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։ Փորձագետները ներկայացրել են 2017 թվականին ընդունված «Երկրի նկարագիր» փաստաթղթի շրջանակում իրագործված ծրագրերի վերաբերյալ իրենց գնահատականը, դիտարկել ներկա իրավիճակը, մարտահրավերներն ու հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հետազոտության շրջանակում կոմիտեի և միջազգային փորձագետների հետ համագործակցած գործընկերներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ կարևոր ոլորտների զարգացման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ մշակելու համար։ Նա ընդգծել է, որ միջազգային փորձագետների խորհրդատվական ցուցումները կօգնեն ճիշտ կազմակերպել զարգացման ծրագրերն առանցքային ուղղություններով։

Այդ նպատակով առանձնահատուկ կարևորվում են տարածքային համաչափ զարգացմանը, տարածքների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական բնակարանային ապահովմանը, ոլորտային տվյալների էլեկտրոնային հասանելիության ապահովմանը վերաբերող հարցերը։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է տարվա ընթացքում համակարգել փորձագետների հետ աշխատանքը։ Նախատեսվում է, որ Երկրի նկարագիր փաստաթուղթը պատրաստ կլինի հոկտեմբերին և կներկայացվի Ժնևում ՄԱԿ ԵՏՀ քաղաքաշինության, բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի նստաշրջանի ժամանակ:

Հայերեն Русский Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս