Մշակույթ

Հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու կապն իրենց արտահայտումն են գտնում նաև մշակույթի ոլորտում․ Էլիսո Բոլքվաձե

6 րոպեի ընթերցում

Հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու կապն իրենց արտահայտումն են գտնում նաև մշակույթի ոլորտում․ Էլիսո Բոլքվաձե

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի խորհրդարանի մշակութային հարցերով հանձնաժողովի նախագահ և հայտնի դաշնակահար Էլիսո Բոլքվաձեի կարծիքով՝ հայ և վրաց ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններն իրենց արտահայտումն են գտնում նաև երկու երկրների մշակութային փոխգործակցության համատեքստում՝ աչքի ընկնելով զարգացման բարձր դինամիկայով։

Վրացի պատգամավորը, ով նաև անվանի դաշնակահար է, մայիսի 21-ն մենահամերգ ունեցավ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որից հետո պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին։

2024.05.21_21.00.47.65.JPG (518 KB)

Նա նկատեց, որ Վրաստանում ապրող հազարավոր հայերը ևս իրենց ազդեցությունն են ունենում հայ-վրացական միջմշակութային հարաբերությունների զարգացման վրա։

«Ես հիմա քաղաքականության մեջ եմ, պատգամավոր եմ, հանդիսանում եմ Վրաստանի մշակութային հարցերով հանձնաժողովի նախագահը։ Երկու երկրների միջև պատմամշակութային կապը, որը մենք ունենք, խորապես զարգացած է նաև խորհրդարանների մակարդակով։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ինչպես նախարարությունների հետ, այնպես էլ խորհրդարանական մակարդակում։ Երկուսն էլ հնարավոր է անել, քանի որ մշակութային դիվանագիտությունը Վրաստանի խորհրդարանի, մեր հանձնաժողովի համար ամենակարևոր թեմաներից մեկն է։ Մենք ունենք բազմաթիվ համատեղ գաղափարներ, որոնց մասին նախօրեին շատ հետաքրքիր զրույց ունեցանք՝ հանդիպելով Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդություն և սպորտի հանձնաժողովի անդամների հետ։ Դա նշանակում է, որ, իհարկե, մենք կանենք լավագույնը՝ շարունակելու մեր հարաբերությունները նաև ապագայի համար, քանի որ սա մի բան է, որը եղել է, գուցե, դարեր շարունակ, բայց հիմա մենք մշակութային ոլորտում կունենանք նոր ու թարմացված հարաբերություններ, որոնք ավելի ու ավելի են խորանում երկու երկրների միջև»,- նշեց Էլիսո Բոլքվաձեն՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին հուշագիր։

Անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք ծրագրեր՝ Հայաստանում անցկացնելու վրացական և հակառակը՝ Վրաստանում հայկական մշակութային օրեր՝ պատգամավորը նշեց, որ երկու կողմերը պատրաստվում են նման միջոցառումներ անցկացնել՝ միևնույն ժամանակ, այդ հարցում կարևորելով երկու երկրների խորհրդարանների միջև ուղիղ փոխգործակցությունը։

2024.05.21_20.43.30.12.JPG (380 KB)

«Խորհրդարանները կարող են աջակցել դրան և առաջ մղել այդ գաղափարը։ Եվ, իհարկե, մենք ենք որոշում երկրի քաղաքական ուղղությունը, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում, իհարկե, անհրաժեշտ է որոշակի կազմակերպում այդ հարցի շուրջ, քանի որ իրավիճակն այնքան էլ հեշտ չէ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում․ մենք երկու փոքր երկրներ ենք, որոնք պայքարում են հանուն անկախության և ինքնիշխանության։ Եվ, իհարկե, մենք ունենք նման գաղափար։ Վրաստանի խորհրդարանում դրա շուրջ քննարկումներ են գնում, թե ինչպես կարելի է անել դա: Քննարկում ենք նաև այն, թե ինչպես կարող ենք լավագույնս նշել լեգենդար երաժիշտ Շառլ Ազնավուրի 100-ամյակը»,- ասաց Բոլքվաձեն և տեղեկացրեց, որ Վրաստանում Հայաստանի դեսպանության և երկրի խորհրդարանի ջանքերով արդեն իսկ նշվել է հռչակավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։

Հարցազրույցի ընթացքում Էլիսո Բոլքվաձեն անդրադարձավ նաև իր կողմից հիմնադրված ‹‹Լիրա›› բարեգործական հիմնադրամին, որի գործունեության նպատակն է աջակցել երաժշտական տաղանդ ունեցող երիտասարդներին։ Նա նաև մանրամասնեց, որ Վրաստանում ապրող հայ տաղանդավոր երեխաները նույնպես օգտվում են այդ հիմնադրամի աջակցությունից։

2024.05.21_20.01.58.07.JPG (644 KB)

«Իհարկե, ունենք տաղանդավոր հայ երեխաներ։ Նրանք ապրում են Ախալքալաքում (խմբ․ Ջավախք)։ Երկու ֆանտաստիկ երիտասարդ դաշնակահարներ կան՝ Անահիտ Ստելմաշովան և Արսենին, որն ընդամենը 10 տարեկան է։ Անահիտը հիմա շատ զարգացած է։ Նա մի քանի անգամ մասնակցել է Փարիզում և Բաթումիում անցկացված փառատոններին, արժանացել է բազում մրցանակների։ Այժմ նա Վիեննայում է: Այսպիսով, շատ տաղանդավոր և զարմանալի դաշնակահարներ ունենք։

‹‹Լիրա›› հիմնադրամը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո նաև Բաթումի քաղաքում անց է կացնում Միջազգային Սևծովյան փառատոն, որը Վրաստանի լավագույն փառատոներից մեկն է: Բացի այդ, մենք կազմակերպում ենք նաև վարպետության դասեր երիտասարդ տաղանդների համար։ Հիմնադրամն, իհարկե, աջակցում է Վրաստանում գտնվող երեխաներին, բայց, օրինակ, երբ ես վերջին անգամ գտնվում էի Հայաստանում, Վրաստանի դեսպանատան հետ միասին կազմակերպեցինք երիտասարդների ընդունելություն, և ընտրեցինք մի տղայի, ով շատ տաղանդավոր էր, և նա արդեն Փարիզում է: Հիմա ես պատրաստվում եմ երկրորդ անգամ հրավիրել նրան››,- ասաց վրացի պատգամավորը՝ հավելելով, որ անհրաժեշտ է երիտասարդ տաղանդներին առաջ մղել, մոտիվացնել, որպեսզի նրանք կարողանան ստեղծագործել՝ օգտագործելով իրենց տաղանդը։

2024.05.21_20.28.58.12.JPG (504 KB)

«Սա շատ կարևոր է ինձ համար, և ես դա անում եմ ամբողջ սրտով և միշտ պատրաստ եմ օգնել այն ամենով, ինչով կկարողանամ››,- եզրափակեց Էլիսո Բոլքվաձեն։

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում