Տարածաշրջանային

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

3 րոպեի ընթերցում

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ծրագրում են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի պատճառով, որը երկրում զանգվածային ցույցերի առիթ էր դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Մենք շատ մտահոգված ենք ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի առնչությամբ։ Կարծում եմ՝ դա ուղիղ Մոսկվայից է եկել, ցավոք…. Մենք շատ ուշադիր քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել ի պատասխան դրան, և ես ակնկալում եմ, որ մենք գործողություններ կձեռնարկենք», - ասել է նա:

Բլինքենի խոսքով՝ «ԵՄ-ն ուսումնասիրում է դրա ներգործությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա»։

«Կարծում եմ՝ այն (խմբ․՝ օրինագիծը), միանշանակ, դեմ է վրացիների ճնշող մեծամասնության ցանկությանը՝ շարժվելու ԵՄ-ի և Եվրամիությանն ինտեգրման ուղղությամբ», - հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է համարել օրենքի ընդունման պատճառով ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման գաղափարը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է բարեկամության, համագործակցության և գործընկերության, առողջ հարաբերությունների։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում