Սահմանազատման արդյունքում վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, զիջում անվանելն առնվազն անտրամաբանական է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում այն խոսակցությունները, թե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով հայկական կողմը զիջումների է գնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի։ Ի՞նչու, որովհետև եթե վերարտադրվում է Հայաստանի Հանրապետության դե-յուրե գոյություն ունեցող պետական սահմանը (ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է), դա զիջում անվանելն առնվազն տրամաբանական չէ։ Ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն բանակցելու եղանակով վերարտադրում է սահման և դնում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիմնավորեց, թե ինչու է համարում, որ սահմանը վերարտադրվում է։

«1991 թվականին, ըստ էության, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով՝ Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ ինքնահայտարարագրել է, որ ինքն անկախություն է ստանում է Խորհրդային Հայաստանի սահմաններով։ Եվ Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվել է սահմանների անխախտելիությունը, իսկ 1991 թվականի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են։ Եվ մենք այս ընթացքում աշխատել ենք, բարձրացրել ենք այդ սահմանի գոյության բոլոր դե-յուրե հիմքերը։ Համոզվել ենք,որ գիտենք Հայաստանի Հանրապետության իրավական սահմանը որտեղով է անցում և այդ սահմանը վերարտադրել ենք գետնի վրա ՝ որդեգրելով «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։ Ուզում եմ ընդգծել՝ սահմանազատման այս գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية Русский

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ