Մշակույթ

Ջենի Էրպենբեկը «Կայրոս» վեպի համար արժանացել է գրականության բնագավառում Միջազգային Բուքերյան մրցանակի

2 րոպեի ընթերցում

Ջենի Էրպենբեկը «Կայրոս» վեպի համար արժանացել է գրականության բնագավառում Միջազգային Բուքերյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի գրող Ջենի Էրպենբեկը «Կայրոս» (Kairos) վեպի համար դարձել է 2024 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի (The International Booker Prize 2024) դափնեկիր, որը շնորհվում է անգլերենով գրականության ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղթողին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ժյուրիի նախագահ, կանադացի գրող Էլեոնոր Վաքթելը։

Մրցանակի արժանացած գրողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի (63,5 հազար դոլար) չափով պարգև։ Գոյություն ունեցող կանոնների համաձայն՝ նա պետք է դրամական մրցանակը կիսի գրքի անգլերեն թարգմանչի հետ, որը գերմանացի բանաստեղծ Միխայել Հոֆմանն է։

Գիրքը, որը կոչվում է հունական երջանիկ պատահականության աստծո անունով, պատմում է Կատարինայի և Հանսի հարաբերությունների մասին, որոնք ծավալվում են 1989 թվականին Բեռլինի պատի անկման և դրան նախորդող իրադարձությունների ֆոնին։

«Դա մեծ սիրո և դրա մարման մասնավոր պատմություն է, բայց նաև մի ամբողջ քաղաքական համակարգի փլուզման պատմություն: Պարզ ասած՝ ինչպե՞ս կարող է մի բան, որը սկզբում ճիշտ էր թվում, վերածվել սխալ մի բանի, - ասել է Էրպենբեկն իր վեպի մասին մրցանակի կայքում հրապարակված հարցազրույցում: - Ինձ համար հետաքրքիր էր այդ անցումը: Այստեղ շատ բան կապված է լեզվի հետ, քանի որ լեզվի դերը զգացմունքներն ու գաղափարներն արտահայտելն է, ինչպես և դրանք թաքցնելն ու խաբելը»:

«Կայրոս»-ը 57-ամյա գրողի չորրորդ և առայժմ վերջին վեպն է, որը լույս է տեսել 2021 թվականին և թարգմանվել անգլերեն 2023 թվականին։ Նա նաև նախկինում հրատարակել է մի քանի կարճ գործեր և երկար ժամանակ աշխատել թատրոնում։ Ընդունելով մրցանակը՝ Էրպենբեկը պատմել է, որ ինքը սերում է գրողների գերդաստանից։ Նրա տատն ու պապը գերմանացի գրողներ և դերասաններ Ֆրից Էրպենբեկն ու Հեդդա Ցիներն են, որոնք շատ տարիներ ապրել են Խորհրդային Միությունում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխատել գերմանախորհրդային բարեկամության ամրապնդման ուղղությամբ: Ֆրից Էրպենբեկի անունն է կրում Բեռլինի արևելյան մասի փողոցներից մեկը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Մշակույթ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

Մշակույթ

Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

Ես չեմ ամաչում իմ որևէ ֆիլմից. ականավոր ռեժիսոր Ջաֆար Փանահին երկար դադարից հետո հանդես եկավ մեծ լսարանի առաջ

Մշակույթ

Ես չեմ ամաչում իմ որևէ ֆիլմից. ականավոր ռեժիսոր Ջաֆար Փանահին երկար դադարից հետո հանդես եկավ մեծ լսարանի առաջ

«Արամ» արջուկը Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերն է

Մշակույթ

«Արամ» արջուկը Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերն է

Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելի Դյուվալը

Մշակույթ

Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելի Դյուվալը

«Ոսկե ծիրան»-ին ցուցադրվեց Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» մրցանակակիր ֆիլմը

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ին ցուցադրվեց Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» մրցանակակիր ֆիլմը

Ստրադիվարիուսի և Գվարներիի հնագույն ջութակները ցուցադրվեցին Կապանում

Մշակույթ

Ստրադիվարիուսի և Գվարներիի հնագույն ջութակները ցուցադրվեցին Կապանում

Կինոյի լանդշաֆտը փոխվում է, և դժվար է դառնում ֆիլմեր նկարելը. օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Երևանում հանդիպեց արվեստասերներին

Մշակույթ

Կինոյի լանդշաֆտը փոխվում է, և դժվար է դառնում ֆիլմեր նկարելը. օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Երևանում հանդիպեց արվեստասերներին

Կապանում մեկնարկած երաժշտական փառատոնը համախմբել է հայ և օտարերկրյա երաժիշտներին

Մշակույթ

Կապանում մեկնարկած երաժշտական փառատոնը համախմբել է հայ և օտարերկրյա երաժիշտներին

14 տարվա ազատազրկումից հետո աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին կլինի «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը

Մշակույթ

14 տարվա ազատազրկումից հետո աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին կլինի «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը

Շողակաթ Վարդանյանի «1489» մի շարք միջազգային մրցանակների արժանացած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Երևանում

Մշակույթ

Շողակաթ Վարդանյանի «1489» մի շարք միջազգային մրցանակների արժանացած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Երևանում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում