Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչը «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ն 2023/24 մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 4-րդ տարին անընդմեջ, ինչը բացառիկ ցուցանիշ է Անգլիայի առաջնության համար: Նման նվաճման դեռևս ոչ մի ակումբ չի հասել:

Պրեմիեր լիգայի 38 տուրերից հետո «քաղաքայինները» հավաքեցին 91 միավոր և 2 միավորով առաջ անցան երկրորդ տեղում հայտնված «Արսենալ»-ից:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին:

Հայերեն English

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը