Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը մասնակցում է Մոլդովայում մայիսի 20-ին մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Regex 2024 շտաբային վարժանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մեկնարկած զորավարժություններն անցկացվում են մայիսի 20-24-ը։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) մոտ 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։

«Զորավարժությունը կազմակերպվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության աջակցությամբ և ուղղված է զորավարժությունների պլանավորմանը և անցկացմանը, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի փոխգործունակության մակարդակի ամրապնդմանը և գնահատման համար արևմտյան չափանիշներին համապատասխան զինվորականներին պատրաստելուն»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Regex 2024 զորավարժությունը բաղկացած է ընթացիկ տարվա ընթացքում մի քանի աշխատաժողովների կազմակերպումից։ Առաջին սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, իսկ երկրորդը՝ 2024 թվականի ապրիլի 22-26-ը։

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում