Հասարակական

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

3 րոպեի ընթերցում

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 16 000 ծառ, ընդ որում՝ այդ ծառերից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

Ուղիղ երկու տարի անց, IDBank ու Իդրամ ընկերությունների ներկայացուցիչները կրկին այցելեցին Ջրաշեն՝ տեսնելու անտառային տնկարկն ու քննարկելու առաջիկա անելիքները։ Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» այս տարվա մարտ ամսվա շահառուն կրկին «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն էր, իսկ հատկացված գումարը կազմել էր 4․017․648 դրամ։

«Երկու տարի առաջ մենք այստեղ էինք Իդրամի թիմով և մեծ ոգևորությամբ տնկում էինք Իդրամի և IDBank-ի անունով անտառի առաջին ծառերը։ Մի կողմից՝ մեծ ոգևորություն կար, որովհետև Հայաստանի համար կենսական նշանակության խնդիր է անտառը, մյուս կողմից՝ մեծ անհանգստություն կար՝ արդյոք ամայի տարածքում ծառերը կգոյատևեն։ Այսօր արդեն տեսնում ենք անտառի հիմքը և վստահ ենք, որ Մի դրամի ուժի և մեր աշխատակիցների ներդրման արդյունքում տարիներ անց այստեղ մեծ անտառ կլինի և բնապահպանական խնդիրների դեմ պայքարում մի քայլ առաջ կանենք։ Այս տարի ևս Մի դրամի ուժի մարտ ամսվա գումարը՝ 4 միլիոն դրամից ավել, կծառայի այս անտառի ընդլայնմանը», - ասել է IDBank-ի Հաղորդակցման բաժնի աշխատակից Մանե Գասպարյանը։

«Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետևողականությունը։ Մենք միասին անտառ ենք տնկում արդեն երրորդ տարին անընդմեջ, և այսօր ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին Ջրաշենում ենք, որտեղ մեծ ուրախությամբ արձանագրում ենք, որ ծառերը ոչ միայն դիմակայել են առաջին ամառվա շոգի փորձություններին, այլ նաև իրենց շատ լավ են զգում և նոր ընձյուղներ են տվել։ Արդեն մի քանի տարի անց այս ծառերը 1-1,5 մետր բարձրություն կունենան։ Շատ ենք կարևորում Իդրամի և IDBank-ի հետ մեր գործընկերությունը, որոնք, մասնակցելով անտառստեղծման գործին, հեռատեսության ու երկարաժամկետ տեսլականի օրինակ են ցույց տալիս ու ներգրավում են իրենց հաճախորդներին մեր երկրի կայուն ու դիմացկուն ապագան կերտելու գործում», - նշում է Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Մտածում եք բարեգործություն անելու մասին, բայց կարծում եք, թե դա մեծ գումարների հե՞տ է կապված։ Ուրեմն Դուք դեռ տեղյակ չեք, որ ընդամենը մեկ դրամով հնարավոր է անել բազմաթիվ կարևոր ու բարի գործեր, հատկապես, երբ անգամ այդ մեկ դրամը Ձեր դրամապանակից չի պակասում։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում