Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը կմասնակցի մայիսի 23-ին Գորիս քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ևս Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 23-ին այցելե′ք մեզ մեր կայանում»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ X-ի մեկ այլ գրառմամբ մայիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների մասին տեղեկացրել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

«Տեղեկատվական տոնավաճառի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ավելին իմանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի և մարդկանց վրա դրանց ունեցած մնայուն ազդեցության մասին»,-նշված է գրառման մեջ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում