Հասարակական

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հունական համայնքը մայիսի 19-ին հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ` նվիրված 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրություն Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

h1.jpg (314 KB)

Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ ելույթով հանդես է եկել Հայաստանի հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Հավաքին ներկա էին հունական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Հունաստանի խորհրդարանի կողմից մայիսի 19-ը հաստատվել է Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր՝ 1994 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում