Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մեկնարկել են յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`հերթական նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց։

Խորհրդարանը կքննարկի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին նախագծերը և օրենսդրական փաթեթները։

ԱԺ-ն կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նաև մի շարք օրենսդրական նախագծեր երկրորդ ընթերցմամբ։ Ժամը 16:30-ին պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում