Տարածաշրջանային

Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ պաշտոնական սուգը կշարունակվի երեք օր», - նշված է վարչապետի հատուկ կարգադրության մեջ։

Բացի այդ, ըստ կարգադրության, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը կփոխվեն ցավալի իրադարձությանը համապատասխան։

Ավելի վաղ ծանր կորստի կապակցությամբ Իրանի ժողովրդին ցավակցություն էր հայտնել շիաների «Հեզբոլլահ» կուսակցությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ զոհված նախագահ Ռայիսին «դիմադրության ճակատի անսասան կողմնակիցն էր և Երուսաղեմի ու Պաղեստինի տոկուն պաշտպանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում