Տարածաշրջանային

Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար. IRNA

1 րոպեի ընթերցում

Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար. IRNA

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի կառավարության խորհուրդը երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիին նշանակել է արտգործնախարարի պաշտոնակատար՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ այս մասին հայտնել է կառավարության խոսնակը՝ կառավարության խորհրդի արտակարգ հանդիպումից հետո։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում