Տարածաշրջանային

Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Ադրբեջանի նախագահները մայիսի 19-ին կմասնակցեն երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Իրանի նախագահը մայիսի 19-ի առավոտյան ժամանել է Թավրիզի օդանավակայան՝ մեկօրյա այցի շրջանակներում իրանա-ադրբեջանական սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսին ու Իլհամ Ալիևը մայիսի 19-ի առավոտյան հանդիպել և բանակցություններ են անցկացրել՝ ամբարտակի բացման արարողությունից առաջ:

Նրանք նաև այցելել են ամբարտակի տարբեր հատվածներ և ծանոթացել շինարարության մանրամասներին և դրա շահագործման առավելություններին:

Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող ամբարտակը կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում