Տարածաշրջանային

Թուրքիայի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Էրդողանը նշել է Անկարայի ցանկությունը՝ գալիք ժամանակաշրջանում նոր ասպեկտներ մտցնել երկու երկրների հարաբերություններում։

Էրդողանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում