Տարածաշրջանային

Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել այսպես կոչված «Քոբանիի դատավարություն» անվամբ հայտնի դատական պրոցեսի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Hurriyet:

Դատարանը Թուրքիայում քրդամետ ուժ համարվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ընդհանուր առմամբ 47 մեղադրանքներով դատապարտել է 42 տարվա ազատազրկման:

Անկարայի 22-րդ Գերագույն քրեական դատարանում 2020 թվականին հայց է ներկայացվել 108 կասկածյալի դեմ՝ կապված Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ ԻՊ-ի կողմից իրականացված հարձակումների դեմ «Քոբանի» անունով հայտնի փողոցային ցույցերի հետ, որոնց ընթացքում 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ը 37 մարդ էր զոհվել։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ 37 մարդ է զոհվել այն իրադարձություններում, որոնք իբր սկսվել էին այն ժամանակ HDP-ի ղեկավարների բողոքի կոչով։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում