Հասարակական

Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքը ձեռք է բերել 16 մլն դրամ արժողությամբ նոր մինի բեռնիչ ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, բեռնիչ տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում։

Մեքենան նախատեսված է շինարարական, կանաչապատման և գյուղատնտեսական աշխատանքների համար։

«Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 և 2024 թվականներին ձեռք է բերել ավտոգրեյդեր և բազմաֆունկցիոնալ մեքենաներ։ Այս ծրագրով նախատեսվում է առաջիկայում համայնքի ավտոպարկը համալրել ևս 2 միավոր տեխնիկայով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում