Հասարակական

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները:

Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում