Տարածաշրջանային

Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա

1 րոպեի ընթերցում

Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններն ամենաօպտիմալն են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների խաղաղ կարգավորման հասնելու համար և հավելել, որ այս առումով իմաստ չունի պահպանել այնպիսի ինստիտուտ, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Բայրամովը հայտարարել է նաև, որ Բաքվի և Երևանի երկկողմ բանակցությունները դրական արդյունքներ են տալիս, որոնց թվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում