Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային թիմի և իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ժիրուն, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն, իր հայտարարության մեջ շեշտել է, որ վերջին երկու հանդիպումներն է անցկացնում «Միլան»-ի կազմում:
37-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լոս Անջելես»-ում: Պայմանագիրը նախատեսված է 1,5 տարվա համար:
Կարդացեք հոդվածը` English