Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի և Ղազախստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ճանապարհային քարտեզի» իրականացման մաս է: Նա կմասնակցի նաև ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին:

Ըստ աղբյուրի՝ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մասնավորապես նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։ Նախատեսվում են հանդիպումներ Մոլդովայի փոխվարչապետ Դումիտրու Ալաիբայի և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթի հետ:

Նշվում է, որ «Ազդեցության համատեղ գործադրում» խորագրի ներքո ՎԶԵԲ 2024 տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը գլոբալ հարթակ է քննարկելու, թե ինչպես օգնել տնտեսություններին մշտապես փոփոխվող աշխարհում հարմարվել և զարգանալ: Այս տարվա ծրագրում ներառված են բարձր մակարդակի հանդիպումներ, պանելային քննարկումներ, բանախոսներ, որոնք կանդրադառնան առանցքային գլոբալ թեմաների՝ ֆինտեխից և կիբեռանվտանգությունից մինչև կայուն ենթակառուցվածքներ և տնտեսական ընդգրկում: Մայիսի 16-ին «Կրիտիկական հումք» խորագրով պանելային քննարկում կկազմակերպվի ուղիղ հեռարձակմամբ:

Հայերեն العربية English Español Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ