Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում (ավարտվել է մարտի 31-ին) Հնդկաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցրել է առաջին տեղը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Global Trade Research Initiative (GTRI) վերլուծական կենտրոնի տվյալների՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 118,4 միլիարդ դոլար: Չինական ապրանքների ներմուծումն աճել է 3,24 տոկոսով՝ հասնելով 101,7 միլիարդ դոլարի, Հնդկաստանի արտահանումը ՉԺՀ նախորդ ֆինանսական տարվա համեմատ աճել է 8,7 տոկոսով՝ հասնելով մինչև 16,67 միլիարդ դոլարի։

Չինաստանն էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության արտադրանքի, սմարթֆոնների և առաջավոր տեխնոլոգիական բաղադրիչների հիմնական մատակարարներից մեկն է Հնդկաստան:

Էլեկտրամոբիլների արագ զարգացող ոլորտում Հնդկաստանի կախվածությունը Չինաստանից նույնպես մեծ է, քանի որ էլեկտրամոբիլների համար չինական լիթիումաիոնային մարտկոցների ներմուծումը գնահատվում է 2,2 միլիարդ դոլար, ինչը կազմում է արտասահմանից Հնդկաստանի այդ սարքավորումների գնումների 75 %-ը:

GTRI-ի վիճակագրության համաձայն՝ անցած ֆինանսական տարում Չինաստանն առաջ է անցել է ԱՄՆ-ից, որը նախորդ երկու տարիներին Հնդկաստանի առևտրային գործընկերների ցուցակում զբաղեցնում էր առաջին տեղը։ 2023-2024 ֆինանսական տարում Հնդկաստան-ԱՄՆ առևտրի շրջանառությունը հասել է 118,3 միլիարդ դոլարի․ արտահանումը նախորդ ֆինանսական տարվա համեմատ նվազել է 1,32 տոկոսով (մինչև 77,5 միլիարդ դոլար), իսկ ներմուծումը նվազել է 20 տոկոսով՝ կազմելով 40,8 միլիարդ դոլար:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա