Հարց բժշկին

Podcast-Հարց բժշկին. սեզոնային ալերգիկ հիվանդությունները վերջնական բուժել հնարավոր չէ, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ ապրել

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. սեզոնային ալերգիկ հիվանդությունները վերջնական բուժել հնարավոր չէ, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ ապրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարնանային սեզոնը համարվում է մի շարք ալերգիկ դրսևորումների առաջացման և սրացման հիմնական պատճառ։ Գրեթե ամենուր ծաղկած ծառերն ու բույսերը որոշ մարդկանց համար կարող են դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ տարբեր դրսևորոմների պատճառով: Հաճախ դժվար է ալերգիկ դրսևորումները տարբերակել վիրուսային վարակներից, դրանք կարող են սկսվել և ընթանալ գրեթե միանման։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային ալերգիաների սրացման մասին, ինչպե՞ս կանխել այն կամ մեղմել իրավիճակը և հնարավոր է արդյոք վիրուսներից հետո առաջանան ալերգիկ դրսևորումներ։

Մասնագետն ընդգծեց՝ նախորդ տարիների համեմատ այս տարի գարնանային տաք օրերը համեմատաբար ավելի վաղ են սկսվել, որի արդյունքում ալերգիկ դրսևորումները զարգացել են ավելի շուտ։ Նա հիշեցրեց, որ սեզոնային ալերգիկ ռինիտը և բրոնխիալ ասթման այս ժամանակահատվածում սրվում են հիմնականում բույսի ծաղկափոշու ալերգենների պատճառով։

8D1A9705.JPG (454 KB)

Անդրադառնալով վիրուսային հիվանդության և ալերգիկ դրսևորման հնարավոր կապին՝ բժիշկը նշեց, որ շատերը շփոթում են այս երկու խնդիրները, հատկապես այն բուժառուները, ում մոտ նախկինում դեռևս չի դրսևորվել ալերգիկ որևէ հիվանդություն։

«Այդ բուժառուները երկար ժամանակ չեն կարողանում տարբերակել, թե իրենց մոտ շնչուղիների վիրուսային վարա՞կ է, մրսածությո՞ւն, թե՞ ալերգիկ դրսևորում։ Եթե կա ջերմության բարձրացում, քթի խիստ փակվածություն ու թարախային արտադրություն կամ հազի ժամանակ արտադրություն, որը տևում է ավելի կարճ ժամանակահատված, ուրեմն խոսքը գնում է վիրուսային վարակի մասին։ Եթե ախտանշանները սկսվում և տևում են երեք-չորս շաբաթ, ապա այստեղ անհրաժեշտ է իրականացնել տարբերակիչ ախտորոշում։ Սակայն կարելի է ասել, որ վիրուսային վարակը կարող է տվյալ անձի մոտ հանդիսանա գրգռիչ գործոն և ալերգիկ դրսևորման սկիզբ։ Հայաստանում կան բոլոր հնարավոր ախտորոշման մեթոդները, որոնք մեզ թույլ են տալիս խնդրի մասին հստակ պատկերացում կազմել»,-նշում է ալերգոլոգը։

Ըստ նրա՝ ալերգիկ հիվանդություններ ունեցող բուժառուները գիտեն և լավ տարբերակում են իրենց հիվանդություններին բնորոշ դրսևորումները։

Անդրադառնալով հարցին, թե փոշոտման շրջանում Դենդրոպարկ այցելությունն արդյո՞ք նպաստում է ալերգիայի թեթևացմանը կամ վերացմանը, ալերգոլոգը պատասխանեց, որ այն անձինք, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ, պետք է խուսափեն Դենդրոպարկ այցելելուց:

«Ցավոք, հաճախ քարոզվում ու գովազդվում է լրիվ հակառակը, այսինքն՝ կոչ են անում ալերգիաների ժամանակ այցելել Դենդրոպարկ, սակայն ալերգիկ անձանց դեպքում գրեթե 90 տոկոսն այցելությունից հետո ավելի սուր վիճակում դիմում են բժշկի: Պատկերացրեք, իրենք մտնում են հենց ծաղկափոշու կուտակման մեջ, արդյունքում ՝ հիվանդությունն ավելի է սրանում»,-նշում է Արմինե Հակոբյանը:

Մասնագետի հավաստմամբ՝ հիվանդությունից նախօրոք խուսափել հնարավոր չէ, այդ պատճառով ախտանշանների սկսվելուն պես պետք է դիմել բժշկի:

Անձավաբուժությունը արդյո՞ք նպաստում է բրոնխիալ ասթմայի բուժմանը։ Ինչպե՞ս խուսափել սեզոնային ալերգիայից: Որքա՞ն է տևում սեզոնային ալերգիան և չբուժելու դեպքում ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Ինչպե՞ս տարբերակել ալերգիկ հազը։ Տարվա ո՞ր շրջանն է համարվում ալերգիայի սրման սեզոն:

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում