«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոնների ասոցիացիայի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA, European Festivals Association) Արվեստի փառատոնների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գերմանիայի Ուսեդոմ կղզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից:

Փառատոնների 200 կազմակերպիչ և երաժշտական աշխարհի ներկայացուցիչ հագեցած օրակարգով կմիավորվեն՝ ներկայացնելու իրենց փորձառությունը, մտահոգությունները, իրենց գեղարվեստական ​​առաջարկներն ու մտորումները:

Միջոցառմանը Մարտին Թովմասյանը կներկայացնի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի անդամ է։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության լայնորեն ճանաչելի փառատոններից է, որի հեղինակությունն ու մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։

2013թ․ հիմնադրված փառատոնն ամեն տարի Երևանում հյուրընկալում է համաշխարհային մեծության սիրված արտիստների, որոնք երաժշտության միջոցով ստեղծում են միջմշակութային երկխոսության մթնոլորտ, ինչպես նաև իրենց կատարումներով ընդլայնում Արամ Խաչատրյանի երաժշտության ճանաչումը։

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ