Քաղաքականություն

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացրել են տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իրենց բարեկամական վերաբերմունքը, մարդկության դեմ գործված նման հանցագործությունները մոռացության չմատնելու կարևորությունը, շեշտել են հարգված և սիրված հայ համայնքի հանգամանքը, կարևորել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացումը: Սենատորները նշել են, որ Հայաստանն այսօր էլ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած և հիշեցրել, որ 2022 թ. Սենատը նաև միաձայն դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը և իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ըստ աղբյուրի՝ նշյալ օրենքի նախագիծն արդեն փոխանցվել է Ներկայացուցիչների պալատին, որտեղ նույնպես պետք է քվեարկության դրվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում