Flyone Armenia ավիաընկերության Gulfstream G450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ազգային ավիափոխադրող Flyone Armenia ընկերության ձեռք բերած բիզնես ավիացիայի առաջին՝ Gulfstream G450 օդանավն արդեն Հայաստանում է․ ընկերությունը շուտով կկարողանա Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ավիաընկերությունից, նշելով, որ Gulfstream G450-ը բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Այս մոդելի՝ առանց կանգառ թռիչքի հեռահարությունը հասնում է ավելի քան 8000 կիլոմետրի․ Gulfstream G450-ի սրահի ոճային ինտերիերը բարձրաճաշակի և գերհարմարավետության կատարյալ ներդաշնակություն է։

«Սա ինձ համար ամենամեծ ուրախություններից մեկն է․ Հայաստանը կարողացավ այսօր տարածաշրջանում իր տեղը գտնել նաև բիզնես ավիացիայում, և ունենք լավագույն օդանավերից մեկը, պարծենալու մի բան՝ Golfstream 450-ը։ Աշխարհում շատ չեն երկրները, որտեղ կան նման օդանավեր: Բիզնես ավիացիայի համար Հայաստանը շատ լավ խաչմերուկ է, որովհետև բոլոր վայրերից կարող են գալ և շարունակել իրենց ճամփորդությունը: Հայաստանի համար շատ կարևոր է այն, ինչ անում ենք: Մենք ավիաընկերություն ենք, որը պետք է աշխատի նաև բիզնեսի և կորպորատիվ ուղևորների համար»,- նշել է SIL CAPITAL ընկերության նախագահ, FLYONE ARMENIA-ի համահիմնադիր Էդուարդ Սուքիասյանը:

G450-ի սրահը բաժանված է գոտիների․ թռիչքային անձնակազմն այլ զոնայում է և ուղևորները մասնավոր առանձին տարածքում գտնվելու հնարավորություն ունեն։ Բարձր առաստաղը և նստատեղերի միջև մեծ հեռավորությունը թույլ են տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում անկաշկանդ տեղաշարժվել և ազատ զգալ: Գերժամանակակից այս բիզնես-ջեթը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար՝ անհատական էլեկտրական կառավարմամբ նստատեղերով։ Ներքին Wi-Fi ցանցի ընդգրկմամբ՝ FLYONE ARMENIA-ն գործարար ճանապարհորդներին կապահովի անխափան կապով թռիչքի ողջ ընթացքում: Այս գերհարմարավետ բիզնես ինքնաթիռը նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար․ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, նույնիսկ անդրատլանտյան ուղղություններ։

Flyone Armenia -ի Gulfstream G450-ն իր ուղևորների համար ապահովում է անվտանգ և արդյունավետ ճանապարհորդություն: Այս ձեռքբերումը հավաստում է մշտապես նորարարություններ և ծառայությունների բազմազանություն բերելու՝ Flyone Armenia-ի վճռականությունն ու հանձնառությունը:

Հայերեն العربية Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ