Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Բանկի աջակցությամբ ապրիլի 26-ին Երևանի Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբ»-ի հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր ստեղծագործությունները։

Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության և մնջախաղաց Համլետ Չոբանյանի պլաստիկայի միջոցով: Հայաստանում հեղինակային երգի «Բարդ» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մշակութային, քաղաքացիական հասարակության միասնականություն ձևավորելն է․

«Այս համերգները շատ կարևոր դեր են խաղում: Հնարավորություն են տալիս՝ մարդիկ գան, մասնակցեն: Մասնակցությունը դառնում է բարեգործական՝ շնորհիվ Ֆասթ Բանկի աջակցության, մենք կարողանում ենք ուղղել որևէ սոցիալական նախագծի»:

«Բարդերի ակումբ»-ը Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը»։ Ամռանը փառատոնը կտեղափոխվի Սևան։ Փառատոնային եռամսյակի ավարտից հետո կքննարկվեն ակումբի նոր համերգների աշխարհագրությունն ու բովանդակությունը։

Ֆասթ Բանկի համար համերգին աջակցելը կարևոր նշանակություն ունի՝ նպաստել ոչ միայն հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանմանը, այլև մասնակից դառնալ բարեգործական ծրագրերի:

ԸնկերությունըվերահսկվումէՀՀԿԲ-իկողմից:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ