Տնտեսություն

2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար

1 րոպեի ընթերցում

2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 անգամ՝ կազմելով 9 մլրդ 169.7 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան տվյալները ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Փետրվարի համեմատ մարտին առևտրաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով: 2024-ի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ավելացել է 2.1 անգամ՝ կազմելով 3 մլրդ 568.2 մլն դոլար:

Տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումը 2.7 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 422.8 մլն դոլար: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, աճը կազմել է 13.1 տոկոս, իսկ 2023-ի մարտի համեմատ ավելացել է 3 անգամ՝ կազմելով 1 մլրդ 845.4 մլն դոլար:

2024-ի առաջին երեք ամիսներին ներկրումը 75.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 746.9 մլն դոլար: Մարտին, այս տարվա փետրվարի համեմատ, աճը կազմել է 1.8 տոկոս: Այս տարվա մարտին 56.2 տոկոսով գերազանցվել է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1 մլրդ 722.8 մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում