Տարածաշրջանային

Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

1 րոպեի ընթերցում

Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վատ եղանակի պատճառով Ռազմավիրական ճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով…. 2024 թ. մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 00:15-ից Վլադիկավկազ-Լարս հատվածով արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ` մինչև հետագա ծանուցում կլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 6-ին հաղորդվել էր, որ Վրաստանի տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով արգելվել է բեռնատարների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ ՌԴ-ից ելքի ուղղությամբ։

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում