Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։
«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։