Տարածաշրջանային

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr գործակալությունը, հանդիպմանը Աբդոլահիանը կարևորել է Իսրայելի հետ առևտրային կապերը խզելու թուրքական կառավարության որոշումը:

Իրանի արտգործնախարարը նաև անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակմանը` նշելով, որ ռազմական գործողությունը համապատասխանում է Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքին:

Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանն ու Ֆիդանն ընդգծել են Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ հանձնաժողովների ակտիվացման անհրաժեշտությունը։

Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։

Նա հայտարարել է, որ Թուրքիան իսլամական աշխարհի ամենագլխավոր խնդիրը համարում է Պաղեստինի հարցը՝ շեշտելով այս հարցում իսլամական պետությունների առավել ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում