Տարածաշրջանային

Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գործող կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա, որում ամրագրված է երկրի եվրոպամետ կուրսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին սադրիչ հայտարարությունները հնչել են մի քանի օր առաջ Թբիլիսիում իշխանության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ:

Նախագահը կոչ է արել դեսպաններին մինչև մայիսի վերջ, քանի դեռ վերջնականապես չի ընդունվել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը, որը ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել, նպաստել բարձր մակարդակի այցերին Վրաստան:

Վրաստանում ճգնաժամային իրավիճակը շարունակվում է արդեն ավելի քան 20 օր: Ամեն օր Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացվում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ թույլ չեն տա երկրի եվրոպամետ կուրսի փոփոխություն:

Իրենց հերթին իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ բողոքը վճարվել է արտասահմանյան հիմնադրամների կողմից՝ ընդդիմությանը իշխանության բերելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում