Տարածաշրջանային

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունը։

Կուելարին մեղադրում են ադրբեջանական նավթային ընկերությունից և մեքսիկական բանկից վճարումներ ստանալու մեջ: Այնուհետև, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, կոնգրեսականն այդ միջոցները լվացել է իր կնոջը՝ Իմելդե Կուելարին պատկանող կեղծ ընկերություններում խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի միջոցով:

Արդարադատության նախարարության վարկածով՝ կաշառքի համար կոնգրեսականն իր ազդեցությունն օգտագործել է ԱՄՆ Կոնգրեսում բարձրաստիճան անձանց վրա ՝ ի շահ օտարերկրյա ընկերության և բանկի:

Կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մասնավորապես կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը երեկ առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը երեկ հրապարակած հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում